ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր : Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորա մասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։