Sunday, 21 06 2026
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Անջատել են «Բարև Երևան» դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտերնետ-կապը

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի Ընտրությունների վերահսկման տեղեկատվական կենտրոնը ներկայացրել է ահազանգեր ընտրախախտումների վերաբերյալ՝ ժամը 12.00-ի դրությամբ.

07:00 մայիսի 4-ից Յու-Քոմ ընկերության կողմից անջատված է Երզնկյան 75 հասցեում գտնվող Քաղաքացիական ազգային նախաձեռնության տարածքում տեղակայված «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի տեղեկատվական կենտրոնի ինտերնետ-կապը: Յու-Քոմ-ի գրասենյակից մեզ դա բացատրել են «տեխնիկական խնդիրների» առկայությամբ:

08:00, Էրեբունու 13/25 տեղամասից ահազանգել է «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Արուս Հովհաննիսյանը և հայտնել, որ ՀՀԿ-ի կողմից նշանակված նույն հանձնաժողովի նախագահ Աիդա Զաքարյանը ճնշում է գործադրում իր վրա՝ ընտրողների անունից պահանջելով ներողություն խնդրել նախորդ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած վիճաբանության համար:

08:20 7/22 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Հասմիկ Թագակչյանը տեղեկացնում է, որ առավոտյան փորձարկվել է թանաքը և պարզվել, որ այն ցնդում է ժամանակից շուտ: Որոշում է կայացվել ԿԸՀ տրամադրած թանաքին խառնել սովորական թանաք:

08:50 7/23 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Լուսինե Օրդոյանը ահազանգում է, որ որոշ ընտրողների մոտ նկատել է կանաչ և կարմիր գրիչներ:

09:00 Զարուհի Փոստանջյանը ահազանգում է, որ 4/26 տեղամասում ընտրողների թիվը նախագահական ընտրությունների համեմատ ավելացել է 40-ով, իսկ 4/24-ում՝ գրեթե 100-ով:

09:20-11:30. 6/17 տեղամասում «Ժառանգության» կուսակցության նշանակած Տեղամասային հանձնաժողովի անդամ Մերի Մաթևոսյանը ահազանգում է մեքենաների կուտակում ընտրատեղամասի առջև, ինչպես նաև կողմնակի անձանց ներկայություն տեղամասում: Նա այդ մասին ահազանգել է հանձնաժողովի նախագահին, որը սակայն որևէ միջոց չի ձեռնարկել կողմնակի անձնանց դուրս հանելու համար: Երբ Մերի Մաթևոսյանն ինքն է փորձել կարգի հրավիրել կողմնակի մի անձի և խնդրել է նրան դուրս գալ տեղամասին՝ այդ անձնավորությունը սպառնացել նրան, որ «իրեն վատ կլինի դրա համար», ապա դուրս եկել տեղամասից: Նույն անձնավորությունը 155 դպրոցի մոտ «Բարև Երևան» վստահված անձին սպառնացել է «ոտքերը ջարդել»:

10:50 ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը իր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Ժառանգության» կողմից նշանակված հանձնաժողովի 8 անդամներ չեն ներկայացել իրենց տեղամասեր: «Ժառանգության» կենտրոնական գրասենյակից փորձել են ճշտել ԿԸՀ-ից, թե կոնկրետ ո՞ր տեղամասերի հանձնաժողովականներն են բացակայում, սակայն Սմբատյանի օգնականը՝ վերջինի հետ խոսելուց հետո հրաժարվել է տրամադրել այդ տեղեկությունները: 12:00-ի դրությամբ ԿԸՀ-ն այդպես էլ չի տրամադրել «Ժառանգության» կենտրոնական գրասենյակին այդ տեղեկատվությունը:

09:20, Շենգավիթի քաղմասի հետնամասում բաժանվում է ընտրակաշառք: գտնվող մանկապարտեզում՝ 8/32 ընտ Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Երեկ 144 դպրոցում բաժանվել է ընտրակաշառք:

09:25, 2/8 տեղամասում Նոր Նորքի 4-րդ հատվածում «Ժառանգության» ներկայացուցիչը բռնել է մի մարդու, ով փորձել է կրկնակի քվեարկություն անել: Նրա անձնագրից մաքրված է եղել կնիքը, սակայն նա փորձել է տվյալները փոխանցել է ոստիկանությանը: «Բարև Երևանի» ներկայացուցիչները մեկնել են տեղամաս:

09:35, «Բլեյանի դպրոցի» շրջակա շենքերում բաժանվում են գունավոր գրիչներ և ընտրողներին յուրաքանչյուրին 20.000 գումար են տալիս՝ ՀՀԿ-ին ընտրելու համար: Ահազանգը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

09:50, 8/30-ում (50 դպրոց) լարված մթնոլորտ է eu անկառավարելի իրավիճակ: Արձանագրվել է դեպք, երբ ընտրողը մոտեցել է քվեատուփին,՝ առանց քվեաթերթիկը ծրարի մեջ դնելու:

10:00-ի շրջաքայքում 11/14-ում բաց քվեարկություն է իրականացրել, հայտարարելով, որ քվեարկում է 6-րդ համարի օգտին անձնագիրը չի տվել, որ կնքեն, «Ժառանգության» ներկայացուցիչը ահազանգել է հանձնաժողովի անդամին, ով դիմել է ոստիկանությանը: Ոստիկանը տարել է նշված անձնավորությանը և առանց տվյալները արձանագրելու բաց է թողել: Խախտման մասին աջձանագրություն է կազմվել «Ժառանգության» ներկայացուցչի կողմից: Ոստիկանի անգործության մասին տեղեկատվությունը փոխանցվել է նաև Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

10:30 5/20 տեղամասում կուտակումներ ներսում՝ 25-ից ավելի մարդ: Անհայտ անձիք, թաղային հեղինակություններ գտնվում են տեղամասում, շրջում են և ուղղորդում ընտրողներին:

11:00, Դիտորդ Կարեն Վարդանյանը ահազանգում է, որ Յու-Քոմ ընկերությունը իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:

11:05, 6/06, 6/07 տեղամասերում կուտակումներ և տեղամասերի մոտ շուրջ 50 մեքենա է կուտակված

11:00, 10/10 տեղամասի առջև մեքենաների կուտակումներ:

11:20, 11/13-ում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի քաղաքացու քվեարկել նույնականացման քարտով:

11:43 Ավանի 1/21 տեղամասում թիվ 56 համարի երթուղային տաքսիներով բերում են ընտրողներին ընտրատեղամաս:

11:48, 4/22 տեղամասում հանձնաժողովի նախագահը թույլ է տվել մի անհայտ քաղաքացու քվեարկել ID-քարտով:

11:50, մի քաղաքացի, ով չցանկացավ ներկայանալ, ահազանգեց, որ Զորավար 32 հասցեում, Թումանյանի անվ. դպրոցում տեղակայված ընտրատեղամասի դիմաց բաժանում են ընտրակաշառք ՀՀԿ-ի օգտին և տալիս գունավոր գրիչներ՝ քվեարկությունը վերահսկելու նպատակով:

12:00, մի քաղաքացի ահազանգել է, որ Շենգավիթի թիվ 27 դպրոցի մոտ ընտրակաշառք են բաժանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում