Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր կարծիքն է հայտնել «Դեպորտիվո»-ի հետ խաղի ընթացքի մասին և նշել, որ իր՝ ակումբը գլխավորելուց հետո ֆուտբոլիստների առջև դրված խնդիրները չեն փոխվել:
«Իմ գալու հետ «Ռեալ»-ի ֆուտբոլիստների համար ոչինչ չի փոխվել: Կփորձեմ բոլոր հնարավոր տարբերակներն ու կընտրեմ այն, որի ժամանակ թիմն ավելի լավ խաղ կցուցադրի: 5:0 հաշվով հեշտ չէ հաղթել: Այնպես որ, ես գոհ եմ ֆուտբոլիստների վերաբերմունքից:
Բեյլին խնդրեցի այն, ինչ ասում եմ բոլորին. առանց գնդակի պաշտպանվել, գնդակով՝ խաղալ: Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա նա գերազանց խաղ է ցուցադրում: Նա պետք է գոլեր խփի, քանի որ սիրում է անել դա: Վստահ եմ, որ Քրիշտիանուն աչքի կընկնի հաջորդ խաղերում»,- Sportsmole-ը մեջբերում է Զիդանի խոսքերը:











































