Իրանի ազգային հավաքականի դարպասապահ Սոշա Մականին հայտնվել է ճաղերի ետևում՝ բաց դեմքով կանանց հետ լուսանկար հրապարակելու պատճառով: Իրանական օրենքների համաձայն՝ այս գործողությունը հրահրում է «կոռուպցիայի ու հասարակության շրջանում մարմնավաճառության»:
«Radio Free Europe»-ը պնդում է, որ ֆուտբոլիստը մեղավոր չէ կատարվածի համար, քանի որ նրա համացանցային էջը գողացել են:
Իրանական այս օրենքը, սակայն, երբեմն ազդում է սպորտի վրա, քանի որ անցյալ տարի Իրանում կանանց ֆուտբոլի 8 թիմերում բացահայտվել են խաղացողներ, ովքեր իրականում եղել են տղամարդ:









































