Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին նրա պաշտոնավարման 50 օրերի ընթացքում քաղաքացիները ամենաշատը բողոքել են.
Ոստիկանությունից
Դատարաններից
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից` բողոքում են հիմնականում նպաստառուները
Քաղաքապետարանից
Դատախազությունից
Պաշտպանության նախարարությունից` անհրաժեշտ բուժօգնության, հասնելիք արձակուրդի և այլնի համար
Անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեից
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից
Քրեակատարողական հիմնարկներից
Գյուղապետարաններից
Այս մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց ՄԻՊ-ի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շաքե Ավոյանը: