Al Ahram լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Եգիպտոսի Վերաքննիչ դատարանն այսօր մերժել է երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի ու նրա որդիների բողոքը՝ կապված կոռուպցիոն գործի հետ։
Դատարանը հաստատել է նրանց նկատմամբ ավելի վաղ կայացված դատավճիռը, որի համաձայն՝ նրանք դատապարտվել են 3 տարվա ազատազրկման և ավելի քան 125 միլիոն եգիպտական ֆունտ (ավելի քան 15.5 միլիոն դոլար) տուգանքի։
Դա տվյալ գործով ամբաստանյալների արդեն երկրորդ բողոքարկումն է։ Դատարանի ներկայիս որոշումը վերջնական է և ենթակա չէ հետագա բողոքարկման։ Եգիպտոսի քրեական դատարանը նախորդ տարվա մայիսին Մուբարաքին ու նրա որդիներին դատապարտել է 3 տարվա ազատազրկման՝ նախագահական նստավայրերի համար հատկացված դրամական միջոցների մեքենայությունների մեղադրանքով։









































