Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր Կահիրեի մերձակայքում գտնվող «Տորա» բանտի հիվանդանոցում նշում է 85-ամյա հոբելյանը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Նախկինում Մուբարաքին ծառայած զինվորականները նրան շնորհավորական հեռագրեր են ուղարկել: Բացի այդ, քաջառողջության մաղթանքներ են գրանցվել նաև Facebook սոցկայքի էջերում: «Ների՛ր մեզ, նախագա՛հ…Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ նախագահ»,- նման խոսքերով են այսօր սկսվել Հոսնի Մուբարաքին ուղղված շատ դիմումներ: Նրա կողմնակիցները ծրագրում են նախկին առաջնորդի հոբելյանը նշել Կահիրեի հրապարակներից մեկում, որտեղ էլ հրավիրում են բոլոր ցանկացողներին:









































