Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում հրթիռային պաշտպանության ազգային համակարգը կստեղծվի 5-10 տարվա ընթացքում։ Այդ մասին Թուրքիայի խորհրդարանի՝ պաշտպանական հարցերով հանձնաժողովում հայտարարել է պաշտպանական արդյունաբերության քարտուղար Իսմաիլ Դեմիրը։
Նա ընդգծել է, որ Թուրքիան 2015 թվականի նոյեմբերի 15-ին չեղյալ է հայտարարել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների (T-LORAMIDS) շուրջ անցկացրած մրցույթը և որոշվել է անձամբ զբաղվել դրանց ստեղծմամբ. «Մենք որոշել ենք չեղյալ հայտարարել մրցույթը և սկսել ենք ազգային նախագիծ։ Մենք սկսել ենք աշխատել մեր իսկ զենիթահրթիռային համալիրի մշակման ուղղությամբ, որն ավելի լավը կլինի՝ համեմատած (ամերիկյան) Patriot-ի և չինական համակարգերի հետ։ Դրա համար անհրաժեշտ է 5-10 տարի»։









































