Քյոլնում կանանց վրա հարձակումներից հետո Դյուսելդորֆում ձևավորվել է խումբ՝ փողոցներում անվանգության ապահովման համար։ Ժողովրդական դրուժինային մի քանի օրում մի քանի հազար մարդ է միացել։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը։
Նշվում է, որ ոստիկանությունն անհանգստությամբ է հետևում, թե ինչպես է սոցցանցերում աճում քաղաքում անվտանգության ապահովման համար նման դրուժինաների ստեղծման գաղափարի ժողովրդականությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ոստիկանությունը հաստատել է Քյոլնի 32 հարձակվողի ինքնությունը, որից 29-ը Գերմանիայում կեցության իրավունք ունեցող ներգաղթյալներ են։









































