Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն չի շտապում հայտնել իր որոշումների մասին:
«Վաղը մեզ կարևորագույն խաղ է սպասվում «Պալերմո»-ի դեմ, որի ավարտից հետո մենք կարող ենք վաղաժամկետ նվաճել «սկուդետո»-ն: Բարդ մրցաշրջան էր: Այնքան էլ հեշտ չէր պահպանել առաջին տեղը մրցաշարային աղյուսակում:
Վերջին երկու տարիների բոլոր հաջողությունները գրանցել ենք իմ և ակումբի ջանքերով: Մեր նվաճումները պատահականության արդյունք չեն: Այդ պատճառով ճիշտ եմ համարում յուրաքանչյուր մրցաշրջանի ավարտից հետո գնահատել կատարված աշխատանքն ու հասկանալ, թե ինչ կարելի է անել առաջիկայում: Այդ ժամանակ էլ կքննարկենք ապագաս»,- Football Italia-ն մեջբերում է Կոնտեի խոսքը:











































