Wednesday, 22 07 2026
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է

Սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ

«Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ»,-նշվել է ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։

Ինչպես տեղեկանում ենք Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից, Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքաբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև՝ զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվեց, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվեց շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։

Նախարարին տեղեկացվեց, որ այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։

Արմեն Մուրադյանը հանձնարարեց մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։

«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մենք աշխատանքները տանում ենք երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական»,-նշեց նախարարը` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական բուժումը։

Համաճարակային իրավիճակի վերլուծության արդյունքում հանձնարարականներ տրվեցին բուժական գործն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

ՀՀ կառավարությունում համաճարակային վիճակի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է համայցերը տարբեր բժշկական կազմակերպություններ` ծանր հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու և վերահսկելու նպատակով: Խորհրդակցությունից անմիջապես հետո նա գլխավոր և առաջատար մասնագետների հետ այցելեց տարբեր բուժհաստատություներ` հիվանդների բուժման ընթացքը տեղում քննարկելու նպատակով։

Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվում են կանխարգելիչ և կազմակերպական լայնածավալ աշխատանքներ:

Նշենք, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես կանխարգելիչ գործողություն երեկ ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում