Իրաքցի զինվորականները հայտարարել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման մամլո քարտուղար Աբու Մուհամմադ Ալ-Ադնանիին վիրավորելու մասին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Նշվում է, որ Պենտագոնը դեռևս չի կարողանում հաստատել իրաքցի զինվորականների փոխանցած տեղեկությունը։
Հաղորդվում է, որ նա վնասվածքներ է ստացել Իրաքի արևմտյան Անբար նահանգում ավիահարվածի ժամանակ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ավելի վաղ ԱՄՆ-ը 5 մլն դոլար էր խոստացել նրա մասին տեղեկության համար։









































