Սիրիայում ընդդիմության ակտիվիստները հաղորդում են նոր սպանդի մասին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բանիյաս քաղաքում, հաղորդում է BBC-ն:
Ակտիվիստների տվյալներով` սպանդի զոհ է դարձել շուրջ 200 մարդ, այդ թվում` նաև երեխաներ:
Associated Press գործակալությունը, վկայակոչելով Լոնդոնում տեղակայված Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, հաղորդում է, որ Սիրիայի արևմուտքում՝ Բեյդա բնակավայրում, կառավարական զորքերի հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 50 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:









































