Ղրղըզստանում ամերիկյան «ԿՍ-135» ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են ամերիկացի օդաչուների մարմինների մասերը:
Հայտնի չէ, թե քանի մարդու մարմին է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RBK-ն՝ հղում կատարելով պետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Ինքնաթիռը վթարի էր ենթարկվել մայիսի 3-ին, այն ընկել էր «Մանաս» ավիաբազայից թռիչք կատարելուց անմիջապես հետո:
Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը օդում մի քանի մասի է բաժանվել: Ինքնաթիռում գտնվել է ամերիկացի երեք օդաչու:
Ներկայում որոնողական աշխատանքներում ներգրավված են 50 փրկարարներ:









































