Թամերլան Ցարնաևի այրու՝ Քեթրին Ռասելի համակարգչում իսլամիստական ծայրահեղականությանն առնչվող նյութեր են հայտնաբերվել: Այս մասին հայտնել են ոստիկանության աշխատակիցները:
Համաձայն այդ տվյալների՝ 24-ամյա Ռասելի համակարգչի պարունակությունն ուսումնասիրելիս հայտնաբերվել են անգլալեզու Inspire ամսագրից քաղվածքներ, իսկ ամսագրի բովանդակությամբ զբաղվում է «Ալ-Քաիդա» խմբավորումը: Այժմ հետաքննողները փորձում են պարզել՝ Ռասելն ի՞նքն է այդ նյութերը ներբեռնել համակարգչում, թե՞ դա մինչ ահաբեկչությունը արել է նրա ամուսինը:
Ռասելի փաստաբանը այս առիվ մեկնաբանություններ չի տվել:










































