Երեկ՝ մայիսի 3-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։20-ի սահմաններում Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Էրիկ Հունանյանը, վարելով BMW 523 մակնիշի 90 AA 101 համարանիշի ավտոմեքենան, Սեբաստիա 18 հասցեի Դ. Վարուժանի անվան դպրոցի դիմաց դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել պատին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Է. Հունանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն։
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրասնպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք։







































