Վրաստանում 2013 թ. հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում հանցագործությունների թիվն աճել է 16.6 տոկոսով: Այս մասին նշվում է Տեղեկատվական ազատության զարգացման ինստիտուտի պաշտոնական կայքում:
Համաձայն այդ տվյալների՝ հունվար-մարտ ժամանակահատվածում Վրաստանում գրանցվել է 11.708, իսկ նախորդ տարվա նույն ամիսների ընթացքում՝ 10.033 հանցագործություն: Ըստ ամիսների՝ վիճակագրությունը հետևյալն է՝ ի տարբերություն 2012 թ. հունվար ամսվա՝ 2013-ի հունվարին հանցագործությունների դեպքերն աճել են 20.12, փետրվարին՝ 15.7, մարտին՝ 24.7 տոկոսով:









































