Տաք գարեջրից վատ բան չկա: Գյուտարար Քուրտ Պետերսը կարծում է, որ ինքը վերջնականորեն լուծել է այդ դարավոր խնդիրը՝ ստեղծելով գարեջուրը սառեցնող Chill Puck տափօղակը: Այդ սարքավորումն ամրացվում է ցանկացած գարեջրի շշի տակ և պահպանում է ըմպելիքի սառը ջերմաստիճանը: Պետերսի խոսքերով՝ ի սկզբանե նման տեխնոլոգիան կիրառվել է սառը պատերազմի տարիներին միջուկային ռեակտորների սառեցման համար: Տափօղակում սովորական սառույցի փոխարեն կիրառվում է հեղուկ սառույց, ինչը թույլ է տալիս հասնել ավելի ցածր ջերմաստիճանի և այն պահպանել, որքան հնարավոր է, երկար: Տափօղակի ներքևում հատուկ ջրահավաք է տեղադրված, որը հավաքում է շշից թափվող հեղուկը:









































