Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով ամռանը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն, ցանկանում է իր նոր թիմում տեսնել կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին, տեղեկացնում է Daily Express-ը:
Ըստ աղբյուրի՝ Գվարդիոլան այդ հարցով արդեն իսկ բանակցել է «քաղաքաբնակներ»-ի ղեկավարության հետ:
Հաղորդվում է, որ Գվարդիոլան նշել է, թե Մեսսին կարող է «Մանչեսթեր Սիթի»-ին այլ մակարդակի հասցնել:









































