Saturday, 27 06 2026
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ

Օբաման՝ արցունքներն աչքերին պահանջում է կարգավորել զենքի գնման գործընթացը ԱՄՆ-ում

«Երկարատեւ քրեական պատմություն ունեցող մարդիկ մահացու զենք գնելու ազատ հնարարավորություն ունեն, չափից մեծ ազատ», – «Ամերիկայի Ձայն»ի փոխանցմամբ՝ հայտարարել  է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը որոշել է լրջորեն զբաղվել զենքի վաճառքը խստացնելու հարցով, քանի որ, նախագահի խոսքով, խնդրի լրջությունն արդեն կենսական նշանակություն ունի երկրի համար:

«Յուրաքանչյուր տարի ավելի քան 30,000 ամերիկացի զոհվում է զենքերից, հարյուր հազարավոր մարդիկ կորցնում են իրենց եղբայրներին եւ քույրերին, ծնողները՝ հողին հանձնում իրենց զավակներին», – նշել է Օբաման:

Նախագահ Օբամայի խոսքով՝ Միացյալ Նահանգները միակ առաջատար երկիրն է, որտեղ այս ծավալներով է տարածված  զենքի կիրառմամբ զանգվածային բռնությունը:

«Մեզ համար այն նույնիսկ սովորական է դարձել, եւ խնդիրը կարգավորելու փոխարեն մենք ընկղմված ենք դրա շուրջ վեճերի մեջ», – ավելացրել է նախագահը:

Հրազենային զանգվածային հարձակումների օրինակների թվում Բարաք Օբաման թվարկեց Նյութաունի դպրոցում 2012-ին տեղի ունեցած ողբերգությունը, որի ընթացքում հոգեկան խանգարումներ ունեցող 20-ամյա, զինված հանցագործը սպանել էր սեփական մորը, դպրոցի 6 ուսուցչի եւ  առաջին դասարանի 2Օ աշակերտների: Հիշատակելով սպանված 6 տարեկան երեխաներին՝ նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրի առաջնորդը չկարողացավ զսպել արցունքները:

«Ամեն անգամ, երբ այդ երեխաների մասին եմ մտածում … այդ միտքն ինձ խելագարեցնում է: Ու ի դեպ, նման դեպքեր պատահում են Չիկագոյի փողոցներում, ամեն օր», – նշեց Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահն առաջարկել է կարգավորել զենք գնելու գործընթացը, մասնավորապես, լիցենզավորել զենքի վաճառքով զբաղվող բոլոր ընկերություններին եւ ձեռներեցներին, եւ կարգավորել զենք գնելու թույլտվություն ձեռք բերելու գործընթացը: Այժմ, Օբամայի խոսքով, ինտերնետով կարելի է զենք գնել առանց որեւէ թույլտվության:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում