Conan ամերիկյան հեռուստաշոուի հաղորդավարի օգնական Սոնա Մովսիսյանը Քոնանի հետ Հայաստանի մասին շոուի նկարահանումների ու դրանց համար հայրենիք կատարած այցի արդյունքում դարձել է «չափազանց մեծ աստղ»՝ ասել է Քոնանը շոուի հերթական թողարկման ժամանակ։ Նա աստղային կերպար է դարձել ԱՄՆ հայ համայնքում։
Նկարահանումների նպատակով հաղորդման նկարահանող խումբը Հայաստան էր եկել մոտ 2 ամիս առաջ։ Սոնան, ում Քոնանն իր հետ բերել էր Հայաստանը, վերստին կապ է հաստատել իր հայկական ժառանգության հետ։
Ամանորին Սոնային խնդրել էին Վարդերի փառատոնի ժամանակ ներկա գտնվել Հայաստանի տեսարժան վայրերը ներկայացնող շարժական ծաղկային տաղավարում, որտեղից նա ողջունել է բազմությանը։ Հայաստանը փառատոնին ներկայացվել է 16 հազար ծաղիկներով։
Շոուի հերթական թողարկման ժամանակ Քոնանը մտահոգություն է հայտնել Սոնայի ձեռք բերած «փառքի» առնչությամբ և հենց շոուի ժամանակ կաթով վանիլային ըմպելիք պատվիրել՝ իմանալու համար, թե Սոնան պատշաճ կերպով կատարո՞ւմ է իր պարտականությունները, թե՞ ոչ։ Սոնան տաղավար է մտնում ծաղկիկներով զարդարված շարժական գահավորակով և Քոնանին մեկնում թեյ։
«Մի րոպե սպասի՛ր, սա թեյ է»,- ասում է Քոնանը։ «Պարզապես խմի՛ր, փիսի՛կ»,- կատակով հեգնական պատասխանում է Սոնան։










































