ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը կարող է արտադրել հեռակառավարվող ավտոմեքենաներ և «երկիր-օդ» դասի հրթիռների համար մարտկոցներ։ Նման հաստատմամբ է հանդես եկել Sky News հեռուստաալիքը։
Այն եթերում ցուցադրել է կադրեր ահաբեկչության զենքի արտադրության ԴԱԻՇ-ի գաղտնի լաբորատորիայի աշխատանքի մասին։ Ինքնակարգավորվող ջերմային գլխիկներով մարտական մասերը կարող են օգտագործվել ուղևորատար և ռազմական օդանավերի վրա հարձակումների համար։
Տասնամյակներ շարունակ ահաբեկչական խմբավորումները՝ ներառյալ Իռլանդական հանրապետական բանակը, ունեցել են նման զենք, սակայն աշխատանքային վիճակում ջերմային մարտկոցի պահպանումը եղել է չափազանց բարդ գործ։ Սակայն, ինչպես երևում է, ԴԱԻՇ-ի համար աշխատող գիտնականներին հաջողվել է հաղթահարել այդ դժվարությունները։
Վարորդի նստելատեղում մանեկենով հեռակառավարվող ավտոմեքենաները գործում են որպես շարժական ռումբեր։
Տեսանյութը հեռուստաալիքին են փոխանցել Սիրիայի ազատ բանակի մարտիկները, ովքեր ձերբակալել էին հրահանգիչներից մեկին: Վերջինս պատրաստվել էր ուղևորվել Սիրիայից Թուրքիա և այնուհետև Եվրոպա։














































