Հյուսիսային Կորեան 2015-ի դեկտեմբերին սուզանավից փորձարկել է հերթական բալիստիկ հրթիռը: Այս մասին հաղորդում է «Ռենհափ» գործակալությունը:
«Անցյալ ամիս Հյուսիսային Կորեան ակնհայտորեն բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել»,- գործակալությունը մեջբերել է Սեուլի կառավարության աղբյուրի խոսքերը՝ նշելով, որ «վերլուծական գնահատականներով՝ արձակումը բարեհաջող փուլի չի հասել»:
Աղբյուրը նաև հայտնել է, որ Հյուսիսային Կորեան շարունակում է բալիստիկ հրթիռների փորձարկումները:









































