Տարբեր վայրերի ավելի քան 120 պատմական քարտեզներ համադրվել են այսօրվա աշխարհի քարտեզի հետ: Հնագույն քարտեզում երևում է, թե ինչպես է Տոկիոն, որը նախկինում կոչվել է Էդո, փոխվել 1680 թվականից հետո, և թե ինչպես է զարգացել քարտեզագրման տեխնիկան: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:
Յուրաքանչյուր տեղանքի քարտեզ տեղադրվել է ներկայիս քարտեզի տվյալ տեղանքի վրա՝ ինտերնետ հասարակությանը հնարավորություն տալով համեմատել ու նկատել զարգացումները:
Հնագույն քարտեզները վերցվել են Google Maps-ի պատմական քարտեզների հավաքածուից, ինչպես նաև Դևիդ Ռամսիի քարտեզների հավաքածուից, որտեղ 170 հազար պատմական քարտեզ կա: Դրանք առցանց հասանելի են 1999 թվականից և կարող են ներբեռնվել ու օգտագործվել ցանկացած մարդու կողմից:










































