Իտալիայի վարչապետ Էնրիկո Լետան ավարտել է երկրի նոր կառավարության կազմի ձևավորումը՝ հայտնում է RIA Novosti-ն:
Երեկ ուշ երեկոյան նախարարների խորհրդի նիստի մասնակիցները որոշում են կայացրել 10 փոխնախարարի ու նախարարների 30 տեղակալների նշանակման մասին՝ ասվում է Կիջիի կառավարական պալատի հաղորդագրության մեջ:
Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջո Նապոլիտանոն ապրիլի 24-ին անցկացրել էր մի շարք խորհրդակցություններ և Դեմոկրատական կուսակցության 46-ամյա ներկայացուցչին հանձնարարել էր ձևավորել նոր կառավարություն:
3 օր անց Լետան երկրի նախագահին ներկայացրեց իր կաբինետի կազմը, որտեղ ընդգրկվել էր 21 նախարար, որոնցից 7-ը կին է, այսինքն՝ նախարարների ընդհանուր թվի մեկ երրորդը, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
Կուսակցական պատկանելությամբ կառավարությունում ընդգրկված են Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները, Սիլվիո Բեռլուսկոնիի «Ազատության ժողովուրդը», ինչպես նաև նախկին վարչապետ Մարիո Մոնտիի «Քաղաքացիական ընտրություն»-ը:








































