Վրաստանի մշակույթի նախկին նախարար Նիկա Ռուռուան հայտարարել է, որ Սոչիի Օլիմպիադային մարզիկներ ուղարկելու գործող իշխանությունների որոշումից հետո կհետևի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը աշխարհի երկրների կողմից՝ հաղորդում է «Էխո Մոսկվի»-ն:
«Թող չասեն, որ այս Օլիմպիադան քաղաքականությունից դուրս է: Մի՞թե կարելի է աչք փակել, որ երկրի 1/5 մասը գրավել է Ռուսաստանը, և գնալ Օլիմպիադայի»,- գրել է նա Facebook-ի իր էջում և հավելել, որ դա կլինի անուղղակի, բայց հստակ ճանաչում, որ Վրաստանը մեղավոր է այդ հակամարտությունում:
Նախկին նախարարի խոսքերով՝ այս ամենի պատասխանատուն կառավարությունն է:
Նշենք, որ հինգշաբթի Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնապես որոշում է կայացրել մասնակցել 2014թ. Սոչիի ձմեռային Օլիմպիադային:








































