ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լուգանեսկուն հայտարարել է, որ դաշինքը կտրականապես համամիտ չէ, որ նրա ընդլայնումը սպառնալիք է ստեղծում Ռուսաստանի համար: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Մենք կտրականապես հերքում ենք բացարձակապես անհիմն հայտարարությունները, որ ՆԱՏՕ-ի իրականացրած քաղաքականությունը սպառնալիք է ստեղծում Մոսկվայի համար»,- ասել է նա:
Նա նաև հավելել է, որ դաշինքի ղեկավարությունը կշարունակի ուսումնասիրել Ռուսաստանի նորացված հասկացությունը ազգային անվտանգության ոլորտում:
Դեկտեմբերի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է Ռուսաստանի Ազգային անվտանգության նորացված ռազմավարությունը: Ռազմավարության համաձայն՝ ՆԱՏՕ-ի ընդլայնումը և Ռուսաստանի սահմաններին դաշինքի մոտենալը սպառնալիք են ստողծում ՌԴ ազգային անվտանգության համար:







































