ԱՄՆ-ը, հնարավոր է, վերանայի իր դիրքորոշումը Սիրիա զենք մատակարարելու հարցում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Չակ Հեյգելին:
Ավելի վաղ Սպիտակ տան ներկայացուիցչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի դիտարկում սիրիացի ընդդիմադիրներին զենք մատակարարելու հնարավորությունը:
Հինգշաբթի կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները «դիտարկում և վերադիտարկում են» տարբեր հնարավորություններ սիրիական ճգնաժամի վերաբերյալ:
«Ապստամբներին զինելը տարբերակ է, մենք պետք է շարունակենք դիտարկել տարբերակներ»,- ասել է Հեյգելը:
Դրա հետ մեկտեղ նախարարը նշել է, որ տվյալ հարցի շուրջ վերջնական որոշում դեռևս չի կայացվել, և նա անձամբ նույնպես չի որոշել՝ արդյոք իմաստո՞ւն քայլ է Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելը:








































