Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ չի պատրաստվում լքել ակումբը՝ չնայած տարածված տեղեկատվությանն այն մասին, որ իր ծառայություններով հետաքրքրվում է ֆրանսիական ՊՍԺ-ն:
«Բազմիցս անդրադարձել եմ այս հարցին. ես հարգում եմ գործող պայմանագիրը: Ինձ հետաքրքրում է միայն աշխատանքն «Արսենալ»-ում: Թիմի հետ նոր համաձայնագիր կնքելու համար պետք է լավ աշխատել: Եթե ակումբի ղեկավարությունը հավատա, որ արժանի եմ, նոր պայմանագիր կառաջարկի»,- նշել է ֆրանսիացի մասնագետը:









































