ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերն ակնարկել է, որ իր պաշտոնում կարող է մնալ նաև 2015 թվականից հետո: Այսպիսով՝ 77-ամյա Բլատերը չի բացառել, որ կշարունակի ղեկավարել կազմակերպությունը:
«Մոտենում է աշխտանքիս ավարտը, բայց ոչ թե ընդհանրապես, այլ միայն այս փուլում: Չեմ պատրաստվում հրաժարվել իմ աշխատանքից»:
Հիշեցնենք, որ Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998 թվականից, իսկ կազմակերպությունում աշխատում է 1975 թվականից:




































