«Մեծ նշանակություն չեմ տալիս այդ հանդիպմանը` ի՞նչ պետք է տար ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին ԱՄՆ փոխպետքարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ համանախագահներից մեկը ամերիկացի է»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ Վլադիմիր Կարապետյանը:
Նրա խոսքերով, այս հանդիպման մեջ ավելի խորհրդանշական բան կա, երբ համանախագահները միջնորդ կողմերից մեկին զեկուցում են տիրող իրավիճակի մասին` այն դեպքում, երբ այդ միջնորդը քաջատեղյակ է զարգացումներից:
«Կարծում եմ` այս հանդիպումը Միացյալ Նահանգների դերի, նշանակության և գործընթացում ակտիվացման ուղղությամբ արված քայլ է»,- մանրամասնեց Կարապետյանը: