Մայիսի 2-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ճամբարակի Արցախի փողոցում «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորակը:
Պատահարի հետևանքով վարորդը` 1977 թ. ծնված Սամվել Ղավալյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:







































