Ֆուտբոլային գործակալ Սիլվանո Մարտինան, ով ներկայացնում է լեգենդար դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի շահերը, հայտարարել է, որ իր հաճախորդը 2 տարի առաջ հրաժարվել է աստղաբաշխական աշխատավարձից՝ հավատարիմ մնալով Թուրինի «Յուվենտուս»-ին:
«38 տարեկան հասակում գտնվող ֆուտբոլիստի հետ կապված կանխատեսումներ դժվար է կատարել, բայց անգամ այդ տարիքում Բուֆոնը շարունակում է իր որակյալ խաղով գերազանցել բոլոր ռեկորդները: Նա իսկապես բացառիկ ֆուտբոլիստ և անհատականություն է:
2013թ. Բուֆոնը տրանսֆերային առաջարկ ստացավ: Նրան առաջարկում էին եռապատկել աշխատավարձը, բայց նա նոր պայմանագիր կնքեց «Յուվենտուս»-ի հետ՝ թիմից չպահանջելով հավելյալ գեթ 1 ցենտ»,- հայտարարել է գործակալը:










































