Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան կարծում է, որ թիմը պետք է բարելավի խաղը «Եվրո-2016»-ում հաջողության հասնելու համար:
«Գերմանիայի հավաքականը նման խաղով որևէ շանս չունի «Եվրո-2016»-ում: Վերջին մի քանի ամիսներին հավաքականն այդքան էլ լավ չի խաղում: Դա բոլորն են հասկանում թիմում:
Գերմանիայի հավաքականը միշտ մրցաշարի ֆավորիտների թվում է: Բացի այդ, այժմ մենք ներկայանում ենք աշխարհի գործող չեմպիոնի կարգավիճակում: Այնպես որ, ուշադրությունը մեզ վրա շատ ավելի մեծ է լինելու:
Արդեն իսկ ապացուցել ենք, որ կարող ենք հաղթահարել մեզ վրա գործադրվող ճնշումը: Մրցակիցները լրջորեն են նախապատրաստվելու մեզ հետ հանդիպումներին: Ի՞նչն է ավելի գովելի, քան աշխարհի չեմպիոնին հաղթելը»,- հայտարարել է Խեդիրան:
Հավելենք, որ «Եվրո-2016»-ի խմբային փուլում Գերմանիայի հավաքականի մրցակիցներն են Ուկրաինայի, Լեհաստանի և Հս. Իռլանդիայի ընտրանիները:










































