ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնին կոչ է արել «զինաթափել» սեփական թիկնապահներին՝ ցույց տալու համար, որ նրան պաշտպանության համար զենք պետք չէ: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
«Հիլարին ասում է, որ զենքը չի պաշտպանում ձեզ: Եթե նա իսկապես դրան հավատում է, լավ կլինի՝ նա հրամայի, որ մինչև ատամները զինված իր թիկնապահներն արագ զինաթափվեն»,- գրել է Թրամփը:









































