Իտալիայի փոստային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են փամփուշտներով ու փոշենման նյութով լի նամակ, որը հասցեագրված է եղել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով իտալական Affaritaliani ինտերնետ պորտալին:
Նամակն ուսումնասիրել են ռենտգեն ապարատով, որից հետո նրանում հայտնաբերել են փամփուշտներ ուրվագծող առարկաներ:
Նամակում որևէ ուղերձ պարունակվել է, թե ոչ՝ չի հաղորդվում: Հայտնի չէ նաև, թե ով է ուղարկել այն: Փաստի առթիվ ոստիկանությունը անցկացնում է հետաքննություն:







































