1993 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակեց Մամուլի ազատության համաշխարհային օր: Այդ որոշումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի աշխատանքի արդյունք էր, որը 1991 թվականին ընդունած «Աշխարհում մամուլի ազատության ապահովմանն աջակցելու մասին» բանաձևով ճանաչել է, որ ազատ, պլյուրալիստական և անկախ մամուլը ցանկացած ժողովրդավարական հասարակության անհրաժեշտ բաղադրիչն է: Այս մասին հայտնում է Calend.ru-ն:
Գլխավոր կոնֆերանսը Գլխավոր ասամբլեային էր փոխանցել ՅՈՒՆԵՍՕ-ի անդամ պետությունների ցանկությունը՝ մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր հայտարարելու մասին:
Ամսաթիվն ընտրվել է՝ ի նշանավորումն աֆրիկյան մամուլի անկախությանն ու պլյուրալիզմի ապահովմանն աջակցելու Վիդհուկի հռչակագրի, որն ընդունվել է 1991 թվականի մայիսի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Վիդհուկում (Նամիբիա) ՄԱԿ-ի գրասենյակի կազմակերպած սեմինարի ժամանակ:
Օրը կոչված է միջազգային հանրությանը հիշեցնելու այն մասին, որ մամուլի ու կամարտահայտման ազատությունը Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով ամրագրված հիմնական իրավունքն է: Օրը կոչված է ոգեկոչելու ԶԼՄ-ների այն ներկայացուցիչների հիշատակը, որոնք զոհվել են մասնագիտական պարտականությունները կատարելիս:









































