Sunday, 19 05 2024
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է
Գազայում հարյուրավոր մարդիկ չեն կարողանում բուժման մեկնել Իսրայելի կողմից երկու անցակետի փակման պատճառով. ԶԼՄ
ԱՄՆ-ն պատրաստ է ավարտին հասցնել ՀՀ-ում ռուսական անվտանգության համակարգի կոլապսը
Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը
Մեկնարկել են սեղանի թենիսի մրցումները
Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով
Վթարային ջրանջատում Երևանում
Թալինի հիվանդանոցում 29-ամյա կին է մահացել
Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Օսլո

«Թալինցին ստեղծող է, բայց պետք է նրան ձեռք մեկնել». թալինցիները Նոր տարում կառավարությունից ավելի մեծ ուշադրություն են սպասում

Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տարեմուտը դիմավորում են դրական ակնկալիքներով, սակայն շատերը պարտքով են սեղան գցելու: Թալինի խանութպաններից մեկն ասում է, որ 60-70 տոկոսը պարտքով են առևտուր անում:
Թալին քաղաքում առաջինը աչքի են զարնում թալինցիների գեղեցիկ ու մեծ տները, որոնցից որոշների դարպասներին, սակայն, կողպեքներ կան. Նշանակում է՝ դրանց տերերը Թալինում չեն ապրում այլևս: Ակնառու է նաև քաղաքի փողոցների անմխիթար ու տեղ-տեղ քարուքանդ վիճակը:

Թալինում ապրող 60-ամյա Մարիետա Մելքոնյանը միայնակ այրի է: Թոնրատանը հաց է թխում, ինչպես ինքն է ասում, և՛ իր, և՛ թալինցիների համար: Ասում է՝ թալինցին ստեղծող է, բայց պետք է նրան ձեռք մեկնել:

Չնայած իրենց հոգսերին ու խնդիրներին՝ Թալին քաղաքում Նոր տարուց ամենաշատը խաղաղություն են սպասում: Թալինի 47-ամյա բնակիչ Աննա Բարեյանի որդին՝ Վահե Ավետիսյանը, 1.5 տարի ծառայում է «Եղնիկներ» կոչվող սահմանային զորամասում: Եկող տարվա համար Վահեի մայրը խաղաղություն է երազում, որ բոլոր զինվորներն անփորձանք վերադառնան տուն:

Թալին քաղաքում ապրող 3-ամյա Նազարեթը երազում է մեծանալ, որ զինվոր դառնա: Նազարեթի տատը՝ Ագապի Սարգսյանը, 38 տարի ապրում է Թալինում, արմատներով սասունցի է, ընտանիքի միակ եկամուտը անասնապահությունն է: Նոր տարվա սեղանին սեփական տան բարիքներն են դնելու ընտանիքին և հունվարի 13-ին պատրաստելու են Սասնա ավանդական կոպեկով գաթան:

Ագապի Սարգսյանն ասում է, որ թալինցիներ կան, որ Նոր տարի էլ չեն անում: Ռուսաստանից տղամարդիկ այս տարի անփող են եկել: Իր ամուսինն էլ այս տարի Ռուսաստանից առանց եկամտի է վերադարձել:

Մանրամասները դիտեք տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում