«Լիվերպուլ»-ի լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն անակնկալ է մատուցել հարազատ քաղաքում գտնվող Էլդը Հեյ հիվանդանոցի երեխաներին:
Այս նպատակով նա դեռ 2011թ. ստեղծել էր Steven Gerrard Foundation բարեգործական ֆոնդը: Ջերարդը նվերներ է փոխանցել երեխաներին, հիվանդանոցի աշխատակիցներին:
Դեռ 2013թ. Ջերարդը հիվանդանոցին 500.000 ֆունտ էր նվիրաբերել: Այդ ժամանակ նա ասել էր. «Հրաշալի է համագործակցել Էլդը Հեյի աշխատակազմի հետ: Աշխատանքը, որը նրանք կատարում են, ֆենոմենալ է:
Երեխաներն ու նրանց ծնողները շատ դժվարին պահեր են ապրում, բայց այստեղ արվում է առավելագույնը, ստեղծված են բոլոր պայմանները»:














































