Գիտնականները ստեղծել են ցանկացած վեճ հանդարտեցնող սփրեյ: Դրա գաղտնիքը նրանում է, որ սփրեյը «գրկախառնությունների հորմոն» օքսիտոցին է պարունակում, որը բարձրացնում է տղամարդկանց զգայունությունը և հանգստացնում է կանանց:

Բժշկական փորձաքննությունը հաստատել է, որ սփրեյ ընդունած կանանց նյարդային համակարգի վրա վեճը ոչ մի ազդեցություն չի թողնում: Տղամարդկանց մոտ այն նվազեցնում է իրենց երկրորդ կեսերի նկատմամբ պահանջկոտությունը և բարձրացնում ընկերասիրությունը:

Բացի այդ, օրական 2 անգամ սփրեյ օգտագործելը բարձրացնում է սեռական ակտիվությունը և ամուսիններին «օգնում» միմյանց ավելի լավ հասկանալ:









































