Նա իր զգեստապահարանում ունի նորաոճ հագուստներ, սիրով ուտում է եփած ուտեստներ և կանոնավոր կերպով հաճախում կոսմետիկ պրոցեդուրաների: Նրա անունը Պրինց է, և նա Մեծ Բրիտանիայում, հնարավար է՝ նաև ողջ աշխարհում, ամենաշփացած շունն է:
3-ամյա Պրինցի տիրուհին՝ Էմմա Բուտարացին ամեն օր ուտելուց հետո մաքրում է նրա ատամները: Ամեն օր նրան լողացնում է փրփուրով լի լոգարանում: Պրինցը միշտ կրում է իր 200 հագուստներից որևէ մեկը: Նախաճաշին նա ձվածեղ է ուտում, ճաշին՝ մրգերով և բանջարեղենով պատրաստված աղցան, իսկ ընթրիքին՝ հատուկ շների համար նախատեսված թխվածքաբլիթներ: Նա քնում է իր տիրուհու և նրա ընկերոջ անկողնում:









































