Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը մայիսի 15-ին Ստամբուլում կհանդիպի Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Էշթոնի մամլո քարտուղարի հայտարարությանը:
Ինչպես նշում է գործակալությունը, Էշթոնը և Ջալիլին կքննարկեն Ալմաթիում Իրանի և «վեցնյակի» վերջին բանակցությունների արդյունքները: Միջազգային միջնորդների «վեցնյակի» կազմի մեջ են մտնում ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան: Էշթոնը հանդիսանում է «վեցնյակի» ներկայացուցիչը: Հաջորդ բանակցությունների ամսաթիվը դեռ չի հրապարակվել:
ԱՄՆ-ը, Արևմուտքի մի շարք երկրներ և Իսրայելն Իրանին կասկածում են խաղաղ ատոմի ծրագրի ներքո միջուկային զենքի մշակման մեջ: Իրանը հերքում է այդ մեղադրանքները:










































