Sunday, 14 06 2026
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում

Կորյունին սպանել են. հրազդանցիները չեն հավատում ինքնասպանության վարկածին (տեսանյութ)

Այսօր՝ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքին կից գերեզմանատանը Nissan մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 1963 թվականին ծնված, ոստիկանության Նաիրիի բաժնի պետ Կորյուն Հարությունյանի դին՝ հրազենային վնասվածքով, ծնողների գերեզմանից քիչ հեռու: Վերջինս ընդամենը 10 օր առաջ էր այս պաշտոնին նշանակվել: Մինչ այդ, Կորյուն Հարությունյանն աշխատում էր պետական պահպանության գլխավոր վարչությունում: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով` ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Հրազդան քաղաքում այսօր կեսօրին են իմացել կատարվածի մասին, ճանաչողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Սակայն Հրազդանի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ Ռադիկ Հարությունյանը, ով երկար տարիներ աշխատել է Կորյուն Հարությունյանի հետ և նրա ընկերն է, ինքնասպանության վարկածը հավանական է համարում` ասելով, թե ամեն ինչ հնարավոր է. «Ես չգիտեմ վերջին ժամանակահատվածում նրա ապրումները, ես ճանաչել եմ իրեն որպես բանիմաց, խելացի, միլիցիային նվիրված, միլիցիան սիրող անձնավորության, ինչպես ասում են՝ միլիցիայի իսկական մատերիալ էր»,- ասաց նա:

Ռ. Հարությունյանը պատմեց, որ երբ ինքը քրեական հետախուզության բաժանմունքի պետն էր, Կորյուն Հարությունյանն իր օպերն էր, նրա համար ուրախություն, տոն էր յուրաքանչյուր հանցագործության բացահայտում, նա բանիմաց, ընտանիքին նվիրված, ընտանիքը սիրող մարդ էր:

Կորյուն Հարությունյանը երկու երեխա ուներ՝ աղջիկ և տղա: Որդին արդեն հինգ ամիս է` ծառայում է հայկական բանակում: Նա Կորյունի համար ամեն ինչ էր. «Այդ պահն է, որ մտածում եմ՝ տղան բանակում, աղջիկը պետք է ավարտեր, ի՞նչ է եղել, ի՞նչ հոգեվիճակի մեջ է եղել… Բայց որպես փորձառու, բազմաթիվ անգամներ այսպիսի դեպքերի եմ մասնակցել, ինքնասպանության նման է՝ ձեռքի դիրքը, գնդակի դիրքը շատ նման է ինքնասպանության»,- ասաց Ռ. Հարությունյանը:

Իսկ հնարավոր թշնամիներ ունենալու տարբերակը Ռ. Հարությունյանը բացառեց: Կորյունը, ըստ Ռ. Հարությունյանի, այն անձնավորությունն էր, որ չէր կարող մարդուն այնպիսի դառնություն պատճառել, որ մարդը դիմեր նման քայլի: «Ոչ մի հանցագործ, երբ նրա գլխին չես սարքում, նրա ընտանիքի արժանապատվությանը չես կպնում, այդ բանը չի անի, իսկ Կորյունն այդ անձնավորությունը չէր, նա չէր կարող խիղճը դնել գրպանը, ես իրեն ճանաչել եմ որպես միանգամայն պարկեշտ, նվիրված մարդու, նա պայքարող անձնավորություն էր»:

Ռ. Մարտիրոսյանը պատմեց, որ Կորյունը երեկ` ժամը 15:30-ին զանգել է փեսային և ասել, որ աշխատանքը վերջացրել է, գալիս է տուն, դրանից հետո այլևս կապ չեն ունեցել մինչև առավոտյան ժամը 10:30: Ըստ մեր ունեցած տեղեկատվության՝ երեկ Կորյուն Հարությունյանի աներոջ ծնունդն է եղել, որին թեև խոստացել է գնալ, սակայն այդպես էլ չի գնացել և չի պատասխանել հեռախոսազանգերին:

Հարևանները չեն հավատում, որ Կորյունն այլևս չկա…74 թվականից նրան ճանաչում են ու ասում են, որ շատ լավ, խաթրով, հարգանքով, համեստ, հայրենասեր, ընկերասեր մարդ էր, նորմալ, շնորհքով ընտանիքից: Ավելին` նրանք չեն լսել ինքնասպանության վարկածի մասին, ամբողջ քաղաքը խոսում է Կորյունի սպանության մասին:

Արկադի պապը հարևան կոշկակարն է, Սումգայիթից է եկել, փախստական է, 22 տարի է՝ բացել է կոշկակարի կրպակը, և շատ լավ է ճանաչում Հարությունյանների ընտանիքին, այս ընտանիքից միայն լավն է տեսել: «Թե՛ ինքը, թե՛ տղան, թե՛ աղջիկը կրթված ընտանիքից են, օրինակելի ընտանիք էր, ես որևէ բացասական բան չեմ լսել: Իմ կարծիքով` նա չէր կարող ինքնասպան լինել, Կորյունի կողմից ինքնասպանությունը բացառված է: Շատ եմ ափսոսում իրեն, նա իսկապես հայ մարդ էր, ինքը իսկապես ուզում էր Հայաստանում ամեն ինչ լավ լինի: Ես թերի բան չեմ տեսել այդ ընտանիքից, ինքը շատ կրթված տղա էր»,- պատմեց Արկադի պապը:

Կորյուն Հարությունյանի մանկության ընկերը՝ Սուրենը, պատմեց, որ փոքր տարիքում մոտ էին, մի բակում են մեծացել, լիքը խաղեր խաղացել, մեկը մյուսին հավասար են մեծացել, չի եղել խտրականություն, որևէ տարբերություն: Նա չի հավատում մանկության ընկերոջ ինքնասպանության վարկածին, աչքով էլ տեսնի, չի հավատա: Հարևաններից մեկին էլ Կորյուն Հարությունյանը 10 օր առաջ հանդիպել է գազալցակայանում, ասել է, որ նոր պաշտոն է ստացել, ուրախ է եղել: Շենքի տարեցներից մեկն էլ այսպես բնորոշեց. «Երեխայի հետ երեխա էր, մեծի հետ՝ մեծ էր»:

Կորյուն Հարությունյանը կրթություն է ստացել Ռուսաստանի Դաշնությունում, որից հետ վերադարձել է հայրենիք: Հարևանների պատմելով` թեև Կորյունը բոլոր հնարավորություններն ուներ որդուն բանակ չուղարկելու, սակայն նա ասում էր, որ իր որդին պետք է ծառայի հայկական բանակում, ավելին` մյուսներին էլ պրոպագանդում էր տղաներ ունենալ և հայկական բանակ հայրենիքին ծառայության ուղարկել:

Որդու բանակի քեֆին բոլորին հրավիրել էր, ոգևորությամբ նշել, որ որդին բանակում է ծառայելու (ծառայում է Հոկտեմբերյանում): Բոլորին հպարտությամբ ասում էր, որ իր որդին բանակում պետք է ծառայի, որ հայրենիք պաշտպանի: Բոլորին օգնում էր, ինչով կարող էր…

Հրազդանում դժվար է գտնել գոնե մեկ քաղաքացու, ով կհավատա ինքնասպանության վարկածին, նրանք համոզված են, որ Կորյունին սպանել են…

Ի դեպ, հետաքրքրվեցինք՝ արդյոք բիզնես ունի՞ Կորյուն Հարությունյանը: Պարզվեց` երկու տարի առաջ մի խանութ ուներ, որը վաճառել է:

Ընկերների պատմելով` Կորյունին ընկճելը դժվար էր: Նրանք մի դրվագ պատմեցին. Սասուն Միքայելյանի պատգամավոր լինելու տարիներին Սասունը կանչել է Կորյուն Հարությունյանին իր մոտ, ասել, որ եթե ինքը «սենց է ուզում, սենց պետք է անեք», ինչին Կորյունը ընդդիմացել է՝ արժանանալով Սասուն Միքայելյանի հայհոյանքին: Սակայն Կորյունը ինքն էլ փոխադարձ հայհոյել է՝ ասելով. «Ով ընտանիք չի կարողանում պաշտպանել, հայրենիքն էլ չի կարող պաշտպանել, եթե ինքը մայր է հայհոյում, ինքը չի կարող հայրենիք պաշտպանել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում