Բալթիմորի բանտում Թավոն «Բուլդոգ» Ուայթը կին բանտապահներից «հարեմ» է սարքել: Այս մասին հաղորդում է The Saily Telegraph-ը:
Թավոն Ուայթը բանտում է հայտնվել 3 տարի առաջ: Այդ ժամանակահատվածում նա բանտում «ստեղծել է» սեփական հանցախումբ և հարեմ՝բանտապահ կանանց դարձնելով իր սիրուհիները:
«Հարեմը» նրան օգնում էր այլ բանտարկյալներին վաճառել թմրանյութ, բջջային հեռախոսներ, բանտում արգելված այլ իրեր: Բացի սեքսից, հարեմի ներկայացուցիչները նրանից ստանում էին թանկարժեք զարդեր և ավտոմեքենաներ:
4 կանայք հղիացեն են Ուայթից և նրան երեխաներ պարգևել: Երկու բանտապահներ նույնիսկ «Թավոն» մակագրությամբ դաջվածքներ ունեն:
Այժմ արդեն Ուայթին և նրա հանցախմբին ներկայացված է նոր մեղադրանք՝ անօրինական թմրավաճառության և բանտի աշխատակիցներին կաշառելու համար: Իսկ «հարեմի» բանտապահ ներկայացուցիչներին կդատեն կաշառակերության համար:









































