«Ժառանգության» նախկին անդամ Վարդան Խաչատրյանը «Բարև Երևան» դաշինքի հետ այսօր Արաբկիրում էր: Նա արաբկիրցիների հետ զրույցում ասաց, որ ինչ-որ տեղ ծիծաղաշարժ թվացող այն արտահայտությունը, թե Երևանն ավելի մեծ է, քան Հայաստանը, իրականություն է, քանի որ այստեղ կենտրոնացած է ՀՀ-ի բնակչության կեսը:
Նա ընտրողներին հորդորեց չգնալ կուսակցական խոստումների հետևից և անել ճիշտ ընտրություն, որովհետև այս ընտրությունները որոշիչ են ոչ միայն Երևանի, այլև՝ ողջ Հայաստանի համար:






































