Հունաստանի մերկ հեծանվորդների միջազգային ասոցիացիան աջակցել է կանանց FEMEN հայտնի շարժմանը:
Այսօր հեծանվորդները մերկ բողոքի ակցիա են անցկացրել ի պաշտպանություն FEMEN-ի անդամ Ամինա Թայլերի, ով մահվան է դատապարտվել Facebook-ում հրապարակած կիսամերկ ու հակաիսլամական կոչերով լուսանկարների համար: Այս մասին հաղորդվում է FEMEN-ի պաշտոնական կայքում:
«Մենք մեր աջակցությունն ենք հայտնում Ամինային ու աշխարհի բոլոր հալածված կանանց և պահանջում ենք ընտրության ազատություն կանանց համար՝ տնօրինելու սեփական մարմինը։ Կինն ունի իրավունք ընտրելու, թե որքան շատ կամ քիչ հագուստ է ցանկանում կրել, և այդ ընտրության համար նա չպետք է հալածվի՝ կնոջ ու կնոջ մարմնի նկատմամբ կրոնական կամ հասարակական կարծրատիպերի պատճառով: Հունաստանը ձեզ հետ է: Ազատություն Ամինային»,- հայտարարում են ակցիայի մասնակիցները:











































