Ամերիկյան ԶԼՄ-ները խոսում են էսթետիկ վիրաբուժության հերթական միտումի՝ վերջույթների պլաստիկայի մասին:
Հաճախ դա արվում է՝ նպատակ ունենալով նմանվել հայտնի անձանց, առաջին հերթին՝ Բարաք Օբամայի կնոջը, գրում է La Repubblica թերթի կայքում հրապարկված հոդվածագիր Կլաուդիա Մորգոլյոնեն:
«ԱՄՆ-ում ավելի ու ավելի մեծ թվով կանայք են դիմում պլաստիկ վիրաբույժներին, որպեսզի փոխեն վերջույթների արտաքին տեսքը: Ամերիկյան ԶԼՄ-ներում թվեր են ներկայացվում, որ լիֆթինգի նման տեսակը ավելի հայտնի է դառնում՝ նման վիրահատությունների քանակը 2000-ից աճել է 4378%-ով: Այլ կերպ ասած՝ վիրահատությունների թիվը միջինը 300-ից ներկայումս հասել է 15 հազարի: Դատելով կանխատեսումներից՝ այդ ցուցանիշը մոտ ապագայում միայն աճելու է»,- գրում է թղթակիցը:
Խոսքը վերաբերում է հավերժ երիտասարդությանն ու գեղեցկությանը: Ձեռքի մի քիչ կախված մկանները նույնքան ամոթալի են համարվում, որքան ցելյուլիտն ու կախված մաշկը: Ամերիկացի մեկնաբանների կարծիքով՝ խոսքը «Միշելի էֆեկտի» մասին է, որը վերջին տարիներին կանացիության խորհրդանիշ է դարձել:
Նա հպարտորեն է ցուցադրում իր հրաշալի ֆիզիկական վիճակը: Նա հմտորեն ընդգծում է իր մկանուտ ձեռքերի գեղեցկությունը:
Հոդվածում նշվում է, որ առավել հաճախ այստեղից է գալիս որոշումը՝ ունենալ այնպիսի ձեռքեր, ինչպիսին նրանն է:










































