Guardian առցանց պարբերականը Top pets էջի համար քնած շների ֆոտոշարք կազմելու համար խնդրել էր ընթերցողներին խմբագրություն ուղարկել քնած շների լուսանկարներ:
Խմբագրությունն ընտրել է դրանցից լավագույններն ու ներկայացնում է ընթերցողների դատին:
Շները պատկերված են բազմոցին մեկնված կամ տիրոջ անկողնում՝ ծածկված տաք վերմակով: Հոգնած ժամանակ նրանք կարող են քնել նաև այն վայրերում, որոնք թվում է՝ հարմարավետ չեն՝ արդուկի սեղանին, բազմոցի գլխին կամ նույնիսկ մարդու ափի մեջ:









































