ԱՄՆ արտահանձնված բրիտանացին, որը մեղադրվում է ամերիկուհի կնոջը սպանելու մեջ, դատապարտվել է 20 տարվա ազատազրկման՝ հայտնում է BBC-ն:
Մարկուս Բիբ-Ջոնսը ձերբակալվել է իր տանը՝ բրիտանական Վուստերշիր կոմսությունում 2009թ.: Երկու տարի անց նա արտահանձնվեց ԱՄՆ:
Նրա կինը, ում հետ Բիբ-Ջոնսը ոչ մեծ հյուրանոց էր պահում ԱՄՆ Կոլորադո նահանգում, անհետացավ 1997թ.: 2004թ. նրա գանգը հայտնաբերվեց ամերիկյան արգելոցում:
Արտահանձնվելուց հետո 49-ամյա Բիբ-Ջոնսը՝ պոկերի պրոֆեսիոնալ խաղացողը, խոստովանել է, որ սպանել է կնոջը աֆեկտի վիճակում:
Հետաքննության տվյալով՝ կնոջ անհետացումից հետո տղամարդը գնացել է Լաս Վեգաս հանգստանալու՝ իր հետ վերցնելով կնոջ կրեդիտ քարտերը:
Ավելի ուշ նա փորձել էր ինքնասպան լինել ու 1998թ. որդու հետ վերադարձել էր Մեծ Բրիտանիա, ով մոր անհետացման ժամանակ եղել է 3 տարեկան:






































