ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք ՙԵվրանեսթ՚ խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստին:
Նիստին կմասնակցեն Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների նախագահները: Նախատեսվում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր ակտի ստորագրում եւ կանոնակարգի ընդունում: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդես կգա ուղերձով:
Նախատեսվում է նաեւ ՀՀ ԱԺ նախագահի առանձնազրույցը Եվրախորհրդարանի նախագահի հետ:









































